Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

03 օգոս 2022 15:59

Թուրքերը փորձում են Արցախում անել այն, ինչը Կոսովոյում է արվում՝ տեղահանություն.Եթե «միջազգային հանրությունը» խաղաղության կոչեր է անում, ուրեմն պատերազմ են փորձում հրահրել»

Ադրբեջանցիները փորձում են Արցախում անել այն, ինչը Կոսովոյում է արվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:


Նա նաեւ նշել է. «Կոսովոյի սերբերին նույնպես փորձում են Կոսովոյի անձնագրեր տալ ու սերբերի տեղաշարժը դեպի Սերբիա իրենց ոստիկանության վերահսկողության տակ վերցնել: Նպատակը՝ տեղահանություն:


Նույնը Արցախում են փորձում անել, Լաչինի միջանցքը վերահսկողության տակ վերցնել:


Նույն ձեռագիրը, նույն տեխնոլոգիան, միևնույն ժամանակ, «միջազգային հանրության» «խաղաղության» կոչերի տակ, նույն աշխարքաղաքական պայքարի տրամաբանությամբ:


Հ.Գ. Եթե «միջազգային հանրությունը» խաղաղության կոչեր է անում, ուրեմն պատերազմ են փորձում հրահրել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր