Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

09 օգոս 2022 12:29

Գլխավոր ծաղրածուն առաջարկել է «պատասխանատվության ենթարկել ՌԴ ամբողջ բնակչությանը, այնպես, ինչպես Հիտլերն է արել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ռուսների մուտքը Եվրոպա արգելելու վերաբերյալ կոչը համեմատել է այն գաղափարների հետ, որոնք «Ադոլֆ Հիտլերը փորձել է իրականացնել»։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Telegram-ում։

«Ուկրաինայի գլխավոր ծաղրածուն առաջարկել է «պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի ամբողջ բնակչությանը»։ Վերջին անգամ Ադոլֆ Հիտլերն է փորձել նման գաղափարներ իրականացնել մի ամբողջ ազգի նկատմամբ։ Դեռևս հարցեր կա՞ն ուկրաինական իշխանությունների բնույթի վերաբերյալ», - գրել է Մեդվեդևը:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին The Washington Post-ին տված հարցազրույցում ասել էր, որ մուտքը բոլոր ռուսների համար մեկ տարով պետք է փակ լինի՝ հատուկ գործողությանը հակազդելու համար։

«Ռուսները պետք է ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը», - ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ սահմանների փակումը կլինի «ամենակարևոր պատժամիջոցը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր