Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

09 օգոս 2022 13:15

Տեսանյութ.«Լաչինի միջանցքը գրավելուց հետո Ադրբեջանը Արցախ մտնելիս պահանջելու է վիզա կամ ադրբեջանական անձնագիր»

«Բաքուն ՀՀ-ի ոչնչացումն է ուզում, ովքեր կարծում են, որ ՀՀ-ի շահը պահանջում է Արցախը զիջել՝ չարաչար սխալվում են, սկզբում կկլանեն Արցախը, հետո արդեն հաջորդ հարվածը կլինի Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում, իսկ այս փուլում Ադրբեջանի կարճատև նպատակը Արցախի մեկուսացումը, կղզիացումն է»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: 

Պատգամավորի խոսքով՝ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը գրունտային է, անձրևին, ձմռանը լուրջ խնդիրներ է առաջացնելու։ 
«Ադրբեջանցիների կողմից հաջորդ քայլով՝ Լաչինի իրավական ռեժիմը կասկածի տակ դնելն է լինելու, ցանկացած պահի ադրբեջանցիները կարող են թույլ չտան Արցախ մտնել, ասեն՝ պետք է վիզա ստանաք կամ ադրբեջանական անձնագիր: Իշխանության համար ԼՂ-ը խորթ է, ասում են՝ Արցախը անցավ տանք՝ ՀՀ-ն պահենք»,-նշեց Խաչատրյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր