Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

09 օգոս 2022 13:58

Եռամսյա հավաքի երկու մասնակից է զոհվում.հայերի ձեռքով դատարկվում են Աղավնոն ու Բերձորը

«Ընդամենը մեկ շաբաթում.


Արցախի պաշտպանության բանակում ծառայող ՀՀ-ից ժամկետային զինծառայողների անսպասելի և ցուցադրաբար դուրսբերում Արցախից, ոմանց՝ նույնիսկ ծառայության ժամկետը չլրացած;
դուրսբերման հաջորդ իսկ օրն ադրբեջանական հարձակումներ Արցախի վրա մի քանի ուղղությամբ, ունենք զոհեր ու բազմաթիվ վիրավորներ, ամենայն հավանականությամբ մի քանի ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացում ու բարձունքների զբաղեցում;
զանգվածային ոստիկանական ռեյդեր Երևանում և ՀՀ որոշ բնակավայրերում, ավտոմեքենաների խուզարկություններ;
նույն օրը Ադրբեջանին թաքուն վերադարձնում են ավելի վաղ մեր տարածքում հայտնաբերված ու գերեվարած ադրբեջանցի զինվորականի, ինչը հանրությունից գաղտնի են պահած լինում; վերադարձնում են ոչ մի բանի դիմաց, այն պարագայում, որ մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում Ադրբեջանի բանտերում;
հայերի ձեռքով դատարկվում են Աղավնոն ու Բերձորը, որ հանձնեն ադրբեջանցիներին, ինչն Արցախը ՀՀ-ի հետ կապող հուսալի ճանապարհն ադրբեջանցիներին հանձնելու պլանի բաղկացուցիչ մասն է;
օգոստոսի մեկից մեկնարկած եռամսյա հավաքների 2 մասնակից է զոհվում («եռամսյա ՊԱՏԺԻՉ հավաքներ» եմ դրանց ասում);
Ապարանում իշխանամետ հանցախմբի իրագործած զանգվածային գնդակահարության (5 վիրավոր, 2 զոհ) վիրավորներից մեկն է մահանում, այսինքն այդ միջադեպով արդեն 3 զոհ ունենք։ Հիշեցնեմ, որ այդ գործով ընդամենը 1 հոգի է մեղադրվում։ Սուպերմեն էր, մենակով 7 հոգու կպել էր որսորդական զենքից։
Սա օկուպացված Հայաստանի մեկ շաբաթն է։


Սա է Նիկոլի խոստացած ապագան, որն արդեն ներկա է։


Քանի դեռ Նիկոլ-փաշան է Հայաստանի կառավարիչը, քանի դեռ մեր երկիրը թշնամու շահերը սպասարկողների ձեռքում է, մեր կյանքն այսպիսին է լինելու. անընդհատ ցնցումներով, կորուստներով, ցավով»։


Կարեն Վրթանեսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր