Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

30 նոյ 2016 21:42

Հայկական սփյուռքը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, բարձր է գնահատել Հայաստանի ամենահայտնի և նվիրյալ ռեժիսորներից մեկի Ներսես Մարտիրոսյանի աշխատանքը

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատվոգիր է հանձնել իր ոլորտի լավագույն մասնագետ, Ջերսի ՍՊԸ հիմնադիր տնօրեն, բազմաթիվ հաղորդաշարերի ռեժիսոր Ներսես Մարտիրոսյանին՝ հայկական սփյուռքի լուսաբանման գործում մեծ ներդրում ունենալու համար։
 
Ներսես Մարտիրոսյանը ճանաչվել և սիրվել է աշխարհասփյուռ հայության կողմից նրա բազմաթիվ նկարահանած հաղորդումների շնորհիվ՝ ինչպիսիք են «Մերոնք», «Օտար, ամայի ճամփեքի վրա», ​​«Բացահայտիր Հայաստանը», «Սփյուռքի ժամ», «Հայ Սփյուռք», «Ազգ-բանակ» և այլն։
Արդեն երկար տարիներ միլիոնավոր հայեր հետևում են այն ամենին, ինչ տեղի է ունենում իրենց հայրենիքում՝ շնորհիվ բազմաթիվ ծրագրերի, որոնք Ներսեսի և իր թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն են։ Ռեժիսորի ակնառու աշխատանքի շնորհիվ Հայաստանն ամբողջ աշխարհով ցույց է տալիս իր մշակութային և պատմական նշանակությունը։
Ներսես Մարտիրոսյանին նաև հաջողվել է ներկայացնել  հայկական սփյուռքի դերն այն երկրների կյանքում, որտեղ նրանք ապրում են և արարում, ու թե ինչպես են նրանք պահպանում հայկական կրոնը և արմատները։
 
Հատկապես Մարտիրոսյանի նկարահանած հեռուստատեսային հաղորդումներից և ֆիլմերից կարող ենք տեսնել և զգալ, թե ինչպես է ապրում հայկական սփյուռքը, ինչպես նաև, այդ հաղորդումներն արտացոլում են հայաստանյան իրականությունը և ներկայացնում  պատմամշակույթային  ժառանգությունն ու արժեքները:
Ռեժիսորի խոսքով տարբեր երկրներում ապրող հայերը՝ իրենց և հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ, բազմիցս նշել են, որ իր հաղորդումների շնորհիվ կարծես մի պահ վերադառնում են հայրենիք, ինչպես նաև դիտելով հաղորդումները բազմաթիվ հայեր մեծ ցանկություն են ունենում այցելել Հայաստան, կապ պահպանել հայրենիքի հետ։
 
«Մեր թիմն ամեն ինչ անում է, որպեսզի մեր պատրաստած հեռուստահաղորդումները կամուրջ հանդիսանան Սփյուռքի և հայրենիքի միջև, ինչպես նաև սփյուռքահայերը մշտապես տեղեկացված լինեն հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Փորձել ենք մշտապես Հայաստանը բարձր մակարդակով ներկայացնել, որ օտար երկրում ապրելով մեր հայրենակիցները չմոռանան սեփական ինքնությունն ու արմատները: Նրանք հաճախ ցանկանան այցելել Հայաստան, ինչպես նաև վերադառնան հայրենիք, իրենց ներդրումն ու ավանդը բերելով հայրենիքի բարգավաճմանը»,-նշեց  Ներսես Մարտիրոսյանը։
 
Նշենք նաև, որ Ներսես Մարտիրոսյանը նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր հայ հայտնի գործիչների մասին, կա առանձին հաղորդում, որն ամբողջությամբ նվիրված է հայտնի հայերին։
 
Եվ պատահական չէ, որ օրերս, Ջերսի ՍՊԸ հիմնադիր տնօրեն, բազմաթիվ հաղորդաշարերի ռեժիսոր Ներսես Մարտիրոսյանին շնորվեց պատվոգիր` Հայրենիք-Սփյուռք գործակցության լուսաբանման գործում ունեցած ներդրման համար:
 
Պատրաստեց՝ Դիաննա Մանուկյանը
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր