Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

11 օգոս 2022 15:15

Ադրբեջանի պաշտոնատար անձինք դրական ազդակների փոխարեն ավելի շատ կասկածամտության նոտաներ են փոխանցում հայկական քաղաքագիտական հանրությանը

Վերջին շրջանի ագրեսոր հռետորաբանության ֆոնին, Ադրբեջանի պաշտոնատար անձանցից երեկ հնչած հայտարարությունը բավական տարակուսելի է և դրական ազդակների փոխարեն ավելի շատ կասկածամտության նոտաներ է փոխանցում հայկական քաղաքագիտական հանրությանը։


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ Ալժիրի արտգործնախարար Ռամտամ Լամամրայի հետ բանակցությունների ավարտին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է. «Ես պատմել եմ Ռամտամ Լամամրային եռակողմ հայտարարության կյանքի կոչման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող որոշ կառուցողական մոտեցումների մասին։ Ադրբեջանը հարևան երկրների հետ բնականոն հարաբերություններ ձևավորելու կողմնակից է, հարաբերությունների կարգավորման հարցում կարող ենք առաջ շարժվել սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի վրա»։


Նույն Բայրամովը երկու օր առաջ Թուրքիայում դեսպանների 13-րդ համաժողովի շրջանակներում ելույթ էր ունեցել և հայկական կողմին մեղադրել ռազմական միավորները Ադրբեջանի «տարածքներից» դուրս չհանելու մեջ։ Նաև նշել էր, թե ցանկանում են տարածաշրջանային կայունության և գործընկերության հիմք դնել և, եթե Հայաստանը չկատարի իրենց պահանջները, ապա դուրս կմնա այդ համագործակցությունից։


Ըստ էության, Բայրամովի երեկ հնչեցրած կտրուկ հակառակ արտահայտությունը թերևս հիմք է տալիս կարծելու, որ բանակցային գործընթացում ինչ-որ այլ զարգացումներ են եղել վերջին մեկ օրվա ընթացքում, որի վերաբերյալ հայկական կողմը բնականաբար որևէ տեղեկություն չի հայտնել, փոխարենը, Ադրբեջանի արտգործնախարարը առայժմ ակնարկներ է անում։


Իհարկե, հարկ չկա լուրջ մտահոգություններ ունենալ, այդուհանդերձ որոշակի կասկածամտության երանգներ առկա են, և պետք է հայ հանրությունը հերթական անգամ պատրաստ լինի սեփական իշխանությունների կողմից որևէ տհաճ անակնկալի։ Եթե առաջիկայում Ադրբեջանը շարունակի նման դրական տոներով հայտարարությունների տարածումը, ապա կնշանակի, որ հայկական կողմից նոր զիջումներ է կարողացել կորզել, որոնք, իհարկե, ի վնաս Հայաստանի և Արցախի է։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր