Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ          Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է    

13 օգոս 2022 15:50

Դժոխք է՝ քանդել մոր, որդու գերեզմանն ու աճյունները տեղափոխել.Հենց հիմա Բերձորի եւ Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևի դժոխքը սա է․․․


Հենց հիմա Բերձորի եւ Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում։ Մարդիկ փորում են իրենց հսրազատների գերեզմանները, հանում աճյուններն ու Կարմիր Խաչի եւ Արցախի իշխանության մասնակի ֆինանսական աջակցությամբ տեղափոխում այլ բնակավայրեր։


Պարզվեց, էստեղ էլ անլուծելի խնդիրներ կան. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բնակվող բերձորցիները եւս փորձում են իրենց հարազատների աճյունները տեղափոխել Հայաստան, սակայն գերեզմանների համար հատկացվող տարածքներ գրեթե չկան։


Սա դժոխք է՝ քանդել մոր, որդու գերեզմանն ու աճյունները բեռնատարներով տեղափոխել, որ վաղը թուրքը չպղծի քո գերեզմանը։
Իսկ օգոստոսի 22-ից Բերձորն ու Աղավնոն հոսանքազրկվելու են՝ օգոստոսի 25-ին թուրքին պաշտոնապես հանձնվելու համար։


Օգոստոսի 26-ին Ալիեւը Մեհրիբանի ծննդյան նվերն արդեն պատրաստել է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր