Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է          Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք       Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց    

15 օգոս 2022 13:29

Հույս ունենք, որ կենդանի մարդիկ կան, սյուները պետք է վնասազերծենք, փլատակում հայտնված քաղաքացիների հավանական վայրը հենց այնտեղ է նշմարվում

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունից հետո որոնողակափրկարարական աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են, տեխնիկայի համալրում կլինի, սակայն տարածությունը թույլ չի տալիս շատ տեխնիկա կիրառել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նրա խոսքով՝ չեն կարողանում միանգամից գործողություններ անել, հաշվի առնելով, որ փլատակների տակ կան մարդիկ։ «Մեծ հույս ունենք, որ կենդանի մարդիկ կան և նրանց չվնասելու համար այդ գործողությունները չեն արվում»,- ասաց նա։

Արմեն Փամբուխչյանը նշեց, որ իրականում կա շենքի փլուզման վտանգ, հիմա իրականացնում են սյուների վնասազերծում,քանի որ դրանք ևս վտանգ են ներկայացնում փրկարարական աշխատանքներ իրականցնող մարդկանց համար։ 

«Սյուները կվնասազերծենք, կունենանք դաշտ՝ աշխատելու, քանի որ փլատակի տակ հայտնված քաղաքացիների հավանական վայրը հենց այնտեղ է նշմարվում»,- ընդգծեց ԱԻ նախարարը։
Նա նաև հայտնեց, որ զոհվածների, անհետ կորածների շրջանում կան և՛ այցելուներ, և՛ առևտրի կնետրոնի աշխատակիցներ։

Հարցին՝ այս պահին կարող են ասել, թե ինչի հետևանքով է եղել պայթունը,  ԱԻ նախարարն ասաց, որ տարբեր տեսակետներ կան, որի գնահատականը պետք է տան իրավապահ մարմինները։ 
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն։ Փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահին կա 6 զոհ, որոնց անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով որոնվում է 15 քաղաքացի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր