Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

15 օգոս 2022 15:21

«Սուրմալու»–ի ողբերգությունը փորձում են կապել «ՍԻԼ գրուպ»–ի հետ, իրավապահները թող պարզեն սուտ լուրեր տարածողների մոտիվացիան. Աննա Մկրտչյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո սոցիալական տարբեր հարթակներում կարծիքներ են շրջանառվում, որ պայթյունի հետ կարող են առնչություն ունենալ այն ընկերությունները, որոնք առևտրի կենտրոնի տարածքով կարող էին հետաքրքրված լինել։ Այդ ընկերությունների թվում շրջանառվում էր նաև «ՍԻԼ գրուպ»–ի անունը։

Այս առնչությամբ «ՍԻԼ գրուպ»–ի անունից պարզաբանում է տվել Աննա Մկրտչյանը։

Վերջինս նշել է, որ անընդունելի է համարում քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձը նման իրավիճակում և նման լուրեր տարածողներին պատասխանելու և մեկնաբանելու կարիք չի տեսնում։
«Թող իրավապահները պարզեն պայթյունի իրական պատճառն էլ, սուտ լուրեր տարածողների մոտիվացիան էլ։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»,–իր գրառման մեջ նշել է Մկրտչյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր