Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

16 օգոս 2022 17:00

«Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց բան չէ՞ր լինի». «Սուրմալու»-ի պայթյունը ծաղրած իմքայլականը մանդատը վայր է դրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը վայր է դրել ավագանու անդամի մանդատը։ Նա այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Բաղդասարյանը «Սուրմալու»-ի պայթյունի վերաբերյալ գրառում էր կատարել։ «Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց բան չէ՞ր լինի»,- գրել էր ավագանու անդամը։
 
Իսկ իր՝ մանդատը վայր դնելը Բաղդասարյանը բացատրել է ինչ-որ անհասկանալի, խոհափիլիսոփայական մտքերով․ «Եվ իսկապես կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում, մինիմումը տանում ա դեպի «փալաս» դառնալուն՝ առաջինը ինքդ քո առջեւ:

Ցավոք, էս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում ա երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետեւաբար, եւ ոչ մի հուշարձան ապահովագրված չէ խոշտանգումներից: Չեմ կրկնվի՝ նշելով մանրամասներ:
Բայց ինձ վերականգնվել ա պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու», - գրել է Կարինե Բաղդասարյանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր