Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 օգոս 2022 12:31

Դավթաշենում երեք տղամարդ 46-ամյա կնոջը խեղդամահ են արել

Օգոստոսի 12-ին, ժամը 07.35-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Դավթաշենի 1-ին թաղամասի 18 շենքի հետնամասում գլխի վնասվածքով կին կա գետնին ընկած:


Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կնոջ դիակ: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքի հետքեր: Պարզվել է, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ, 46-ամյա Արմինե Գ.-ն է:


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և Մաշտոցի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 11-ի ժամը 20.00-ից օգոստոսի 12-ի ժամը 03.00-ն ընկած ժամանակահատվածում Դավթաշեն թաղամասի բնակիչներ 35-ամյա, 41-ամյա և 39-ամյա երեք տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը:


Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երեք տղամարդիկ կալանավորվել են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր