Տեսանյութ․Անամոթաբար ամսի 28-ին զորահանդես է անում, ինչն է ցույց տալու, որ 3 պատերազմ բերեց մեր երկրի գլխին, ինչով է հպարտանալու          Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնացել է գործարքի, նա կառուցում է ԹՐԻՓՓ-ը՝ ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ       Եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իրականության զգացումը կորցրել, որ մտածում է ընտրություններում կարող է հաղթել, մնում է միայն կարեկցել այդ մարդուն    

17 օգոս 2022 10:34

Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված․ իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները

Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։ 

 
Առավոտյան իջեցվել են երկրի պետական կառույցների՝ կառավարության, խորհրդարանի, Սահմանադրական դատարանի, քաղաքապետարանների և նախարարությունների շենքերի վրա ծածանվող պետական դրոշները։


Հայաստանում սգո օրեր հայտարարելու որոշումը երեկ ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին կիսով չափ իջեցվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է։


Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթունի հետևանքով այս պահին զոհերի թիվը 16-ն է, անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր