Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

17 օգոս 2022 12:43

Ադրբեջանն ամրապնդվում է Հայաստանի սահմանին և նոր պահանջներ է առաջ քաշում

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հետևողականորեն ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Հայաստանի սահմանին։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Աբաս Խալիլովը երեկ հայտարարել է, թե պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ստեղծել է 110 սահմանային մարտական հենակետ։ Թե որքան մարտական հենակետ է ստեղծել Հայաստանի զինված ուժերը, նույնիսկ իմաստ չկա հայտնելու։


Ավելին, ի տարբերություն ադրբեջանցիներին, որոնք ամբողջ ենթակառուցվածքներով են ստեղծում այդ հենակետերը, հայկական հենակետերը մեծամասամբ վրաններ են, կամ բնակության համար ոչ պիտանի տարածքներ, ընդ որում բաց երկնքի տակ, զուրկ անվտանգության և կեցության համար անհրաժեշտ պայմաններից։ Խալիլովը նաև սպառնացել է Հայաստանին՝ հայտարարելով, որ «Ղազախի շրջանի 7 էսկլավային գյուղերի հետ կապված իրավիճակը Հայաստանի հետ սահմանի հետ սահմանազատման առարկա է»։


Տևական ժամանակ լուրեր են շրջանառվում, որ Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում նաև Տավուշի մարզում գտնվող 7 նախկինում ադրբեջանաբնակ գյուղերը՝ դրա դիմաց ոչինչ չստանալով։ Մինչդեռ բազմաթիվ մասնագետներ նշում են, թե Հայաստանը հնարավորություն ունի բարձրացնել ոչ միայն Արծվաշենի, այլ նաև Ադրբեջանի տարածքում նախկինում գտնվող հայկական անկլավների հարցը։ Մինչդեռ գործող իշխանությունները ամեն կերպ խուսափում են Տավուշի գյուղերի մասին որևէ հայտարարություն անելուց, անընդհատ կտուրը գցելով այդ թեման, և ի վերջո անհրաժեշտ պահին այն կրկին հանրությանը դավադրաբար հրամցնելու նպատակով։


Ըստ էության, ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանի իշխանություններին զրկել է խուսանավելու հնարավորությունից՝ վստահ հայտարարելով, որ այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ փաշինյանական իշխանությունը դարձել է Ադրբեջանի կամակատարն ու խամաճիկը և կատարում է թշնամի երկրի իշխանությունների բոլոր պահանջները։ 
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր