Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

17 օգոս 2022 15:02

Ադրբեջանական մամուլն արդեն ցնցում է.Լուրեր են տարածվում, որ գիշերային ժամերին Արցախից ռազմական տեխնիկա է դուրս բերվում

Ցանցում լուրեր են տարածվում, որ գիշերային ժամերին Արցախից ռազմական տեխնիկա է դուրս բերվում։ Տեղեկատվությունը ճշտել է պետք, բայց ադրբեջանական մամուլն արդեն ցնցում է։ Այս մասին հայտնում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հուլիսի 19-ին, երբ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ «Արցախ մուտք գործած ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան», ես գրեցի, որ այդ հայտարարության մեջ մեծ խաբկանք կա. Արցախում այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ որևէ ստորաբաժանում այլևս չկար։ Նաև ենթադրեցի, որ այդ դեպքում խոսքը կարող է վերաբերել, օրինակ, Արցախի զինաթափմանը։

Վախենում եմ, որ ենթադրություններս ճիշտ էին։ Համենայն դեպս, այսօր նման տեղեկատվություն արդեն կա…

Նշեմ նաև, որ Արցախի զինաթափումը եռակողմ հայտնի հայտարարությունների մաս չէ։ Եթե նման բան լինի, դրա պատճառները նույնպես պետք է փնտրել Ալիև-Փաշինյան երկկողմ գաղտնի պայմանավորվածությունների տիրույթում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր