Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

17 օգոս 2022 15:39

Չենք կարող կանգնեցնել Աստծո գործը. սգո օրերին կան և՛ չեղարկված, և՛ չչեղարկված հարսանիքներ, պսակադրությունները և մկրտություններն այնուամենայնիվ տեղի կունենան

 Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը խլել է առնվազն 16 մարդու կյանք, և նրանց հիշատակին Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 17-ին և 18-ին հայտարարված սգո օրերին կան և՛ չեղարկված, և՛ չչեղարկված հարսանեկան արարողություններ։
Նշենք, որ սգո օրերին հանրապետությունում խոնարհվում է պետական դրոշը, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։
Sputnik Արմենիան փորձել է հարսանեկան արարողությունների կազմակերպիչներից և Հայ առաքելական եկեղեցուց պարզել, արդյոք նախատեսվո՞ւմ են փոփոխություններ, կամ եղե՞լ են չեղարկումներ, թե՞ ոչ։
«Մենք երկու օրն էլ պլանավորված հարսանեկան միջոցառումներ ունենք, որոնք չեն չեղարկվելու։ Ամեն դեպքում, եկեղեցում պսակադրության արարողությունը վստահաբար կիրականացվի, իսկ ռեստորանում գուցե ֆորմատը փոքր-ինչ փոխենք` քեֆ-ուրախություն երևի չի լինի»,- նշեց շոումեն Ռազմիկ Պետրոսյանը։


Մեկ այլ շոումեն՝ Արամ Գորեյանը, ասաց, որ և՛ օգոստոսի 17-ին, և՛ 18-ին, հարսանեկան արարողություններ էին նախանշված, որոնք իր հաճախորդները չեղարկել են։
«Այս օրերին հետևում եմ լուրերին. մեծ ողբերգություն է տեղի ունեցել, շատ եմ ցավում։ Երկու օրն էլ ունեինք պլանավորած միջոցառումներ` մկրտության և պսակադրության։ Հաճախորդներս բավականին գիտակից են և որոշել են չեղարկել իրենց միջոցառումները, տեղափոխել դրանք այլ օրերի։ Մենք էլ ըմբռնումով ենք մոտենում իրենց որոշումներին։ Չեմ մեղադրում որևէ մեկին, բայց, ամեն դեպքում, սգո օրեր են հայտարարված, պետք է հարգել մյուսների վիշտը»,- ասաց Գորեյանը։
Նա ընդգծեց, որ երկու միջոցառումն էլ տեղի են ունենալու սեպտեմբեր ամսին։
Տեր Եսայի քահանա Արթենյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ սգո օրերին եկեղեցին չի չեղարկում պսակադրության և մկրտության արարողությունները։
«Լինում են դեպքեր, նախկինում էլ եղել է, երբ մարդիկ իրենք են դիմում եկեղեցուն, որպեսզի տեղափոխեն իրենց արարողությունները այլ օրերի։ Այս ամենին զուգահեռ, կարող եմ վստահեցնել, որ թե՛ մկրտության, թե՛ պսակադրության արարողություններն այնպիսի խորհուրդներ ունեն, որ խնդիր չի կարող լինել։ Օրինակ` մկրտությունը հոգևոր ծննդյան խորհուրդ ունի և հայտարարված սգին դա անարգանք չի, այլ հարց է, որ դրանից հետո ցանկալի է, որպեսզի խնջույք տեղի չունենա»,- ասաց Տեր Եսային։
Տեր Շահե քահանա Հայրապետյանը նշեց, որ այն մարդիկ, որոնք ծիսակատարություն պետք է ունենան, զանգում են և հարցնում` արդյոք չեղարկվո՞ւմ են, թե ոչ։
«Մենք թմբուկներ չենք զարկում, խնջույքներ չենք անում, Աստծո օրհնությունն ենք բերում մարդկանց։ Չենք կարող կանգնեցնել Աստծո գործը»,- ընդգծեց Տեր Շահեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր