Տեսանյութ.Վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ ահաբեկչության վարկածը

«Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ ձեր կողմից նշած վարկածները։ Քրեական գործում առկա ապացույցները ավելի շատ վկայում են անզգուշությամբ ձեւով տեղի ունեցող հանցագործությունը»,- պատասխանեց ՔԿ նախագահը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պայթյունի տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որեւէ գործողության տրամաբանությունը բացառվում է.
«Տեսնում ենք՝ ծուխ, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյունը։ Նման դեպքից հետո առաջին հարցն ինձ մոտ ծագում է հետեւյալը՝ Կառավարությունն ինչն այնպես չի արել, որպեսզի կարողանար կանխել նման զարգացումը։ Դեռեւս 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին, որ հավաքեն տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների եւ ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունենք պայթյունավտանգ նյութերի հետ։ Դեպքից հետո առաջին գործողություններից մեկն այն է, որ փորձել եմ հաշվետվություն ստանալ տրված հանձնարարական վերաբերյալ։ Այդ մասով տեղեկատվությունն ամփոփվում է»։
Փաշինյանը ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին հանձարարեց՝ ուսումնասիրել, թե իր տված հանձնարարականն ինչպես է կատարվել. «Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը կատարել է ստուգումներ 2021 թվականի գարնանը։ Այդ հանձնարարականի շրջանակում արձանագրել է խախտումներ։ Ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն»։