Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

19 օգոս 2022 10:33

Սա լրջագույն խախտում է ռուսական կողմից․ինչու է ադրբեջանցին ռուսների ուղեկցությամբ և այն էլ խաբեությամբ հայտնվել Արցախի հայաբնակ տարածքում և ռեպորտաժ նկարել

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Ադրբեջանի նախագահի քարոզչությամբ զբաղվող մի լրատվամիջոցի ղեկավարը հասել է Արցախ, մտել Բերձոր ու Աղավնո, ռեպորտաժ նկարել։


Էյնուլա Ֆաթուլաևին հաջողվել է նկարահանումներ անել Բերձորում, Աղավնոյում, զրուցել տեղի բնակիչների հետ, անգամ մտնել Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի աշխատասենյակ ու հարցազրույց նկարել։


Շատերին, իհարկե, կհետաքրքրի, թե ադրբեջանցի լրագրողին ինչպես է այդ ամենը հաջողվել, և ինչու է Անդրանիկ Չավուշյանը հանդուրժել նրա ներկայությունը Աղավնոյում։


Իրականում ադրբեջանցի հայատյաց լրագրողը Բերձոր և Աղավնո է ուղևորվել 2 ռուս խաղաղապահների, հավանաբար բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ։


Բերձորում և Աղավնոյում այդ ադրբեջանցի լրագրողին ներկայացրել են որպես այլ երկրից եկած գործչի, որը ուզում է իրականությունը նկարել մեր հայրենիքի մասին։ Բնական է, որ արտասահմանցի լրագրողին, ով եկել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, որևէ մեկը չէր կասկածի։


Այստեղ է, որ պաշտոնական Ստեփանակերտը և նաև պաշտոնական Երևանը պետք է բացատրություն պահանջեն ռուսական կողմից, թե ինչու է ադրբեջանցին ռուսների ուղեկցությամբ և այն էլ խաբեությամբ հայտնվել Արցախի հայաբնակ տարածքում։ Ռուսները գոնե գիտե՞ն, որ ադրբեջանական այդ լրատվամիջոցն ու լրագրողը գիշեր-ցերեկ զբաղված են հակառուսական քարոզչությամբ և ռուսների նկատմամբ ատելության տարածմամբ։


Ռուսական կողմը պետք է արագ կերպով պատժի ադրբեջանցուն օգնած խաղաղապահներին և ներողություն խնդրի պատահարի համար, այդ երկու խաղաղապահները առնվազն պետք է հետ կանչվեն և հեռանան Արցախից, քանի որ խախտել են անվտանգության պահպանման սկզբունքը։


Ասենք թե այդ պահին Աղավնոյում ես լինեի ու բնականաբար կճանաչեի Էյնուլա Ֆաթուլաևին։ Ինչպե՞ս էին հետագայում ռուսները բացատրելու այդ մարդու դաժան պատիժը արցախցիների կողմից։ Արդյո՞ք սխալ կանեին Անդրանիկը կամ այնտեղ եղած մեր մյուս հայրենակիցները, եթե ստեր հորինած ադրբեջանցի լրագրողին տեղում պատժեին այնպես, ինչպես թշնամին է վարվում մեր գերիների նկատմամբ։ Եվ այդ պարագայում ի՞նչ էին ասելու ադրբեջանցուն Բերձորում ու Աղավնոյում ուղեկցած երկու ռուս խաղաղապահները։


Սա լրջագույն խախտում է ռուսական կողմից, ինչը հանգեցնելու է ռուսների նկատմամբ Արցախում վստահության անկման»։
***
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։Այս մասին «Արցախպրես»-ի փոխանցմամբ հայտնում է Հայաստանի ԱԽ գրասենյակը՝ նշելով, որ Արցախից պատասխանել են՝ անդրադառնալով, մասնավորապես, հանրապետության Քաշաթաղի շրջանում ադրբեջանական լրագրողների գործունեությանը վերաբերող հարցին։Հիշեցնենք, որ ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվամիջոցի խմբագիրը ռուս սահմանպահների ուղեկցությամբ այցելել է Բերձոր, Աղավնո, ներկայացել միջազգային կազմակերպության ներկայացուցիչ ու զրուցել Աղավնոյի գյուղապետի, այնտեղ գտնվող հայաստանցիների հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր