Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին          Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է       Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին    

19 օգոս 2022 14:06

Ուսումնավարժանքներ Թուրքիայում՝ Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում.Մեծամորի ատոմակայանի մոտ իբր տեղի է ունեցել 7-բալանոց երկրաշարժ

Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի` քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային արտահոսքի սցենարով։

Ինչպես հայտնում է ermenihaber-ը, հղում անելով Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը, ուսումնական վարժանքներին մասնակցել են Կարս նահանգի արտակարգ իրավիճակների վարչությունն ու այլ պետական կառույցներ։

Ուսումնավարժանքների սցենարի համաձայն՝ Մեծամորի ատոմակայանի մոտ իբր տեղի է ունեցել 7-բալանոց երկրաշարժ, որի հետևանքով արտահոսք է տեղի ունեցել։

Ըստ սցենարի` աղետի հետևանքով տուժել են Թուրքիայի սահմանային Ասլահանե, Քալաքքալե և Քյուչուք Աքյուզում գյուղերի 20 բնակիչներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր