Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

19 օգոս 2022 14:47

Ահազանգ՝ ո՞վ և ինչու՞ է Աղավնոյում անջատել հեռախոսային կապը, ինտերնետը, էլեկտրական հոսանքը. Էնտեղ դեռ մնացածները մարդի՞կ չեն

Ահազանգ՝ ո՞վ և ինչու՞ է Աղավնոյում անջատել հեռախոսային կապը, ինտերնետը, էլեկտրական հոսանքը. դուք հա՞յ եք, իրավապաշտպաններն ու՞ր են...


Ուրեմն, ադրբեջանցի վայ-լրագրողի անտաղանդ ռեպորտաժը գիշերը նայեցի (ժամանակին Ալիևը նրան հալածում էր, Եվրոպան հո չէր աստվածացնում, հո չէր առել իր կրծքի տակ... Հետո, պարզ է, որ նորից ծախվեց, էս անգամ՝ Ալիևին)։ Եթե մեկին վարկաբեկում է էդ ռեպորտաժը, ուրեմն՝ միմիայն իրեն։ Ռուսաստանցի խաղաղապահների շվաքի տակ մտել ես Աղավնո, քեզ տղամարդու տե՞ղ ես դրել։ Էդքան տղամարդ ես ու էդքան լրագրող ես, գյուղապետին բաց ճակատով ասա, թե ով ես, նույնը՝ փողոցում բռնացրածդ մարդկանց (Եվրոպա՞, բա էս ձեր արժեքներին համապատասխանու՞մ է, էս լրտեսի՞ն էիք պաշտպանում որպես հալածվող լրագրող)։ Սկզբում գլխի չե՞ն ընկել մերոնք, թե ում հետ են խոսում, մեկ է՝ ոչ մի խայտառակող, պախարակելի, անազնիվ բան չեն ասում, ոչ էլ ավելորդ ինֆո են տալիս։ Էդ ինքն է հետ գնացել, ճոխացրել։


Գյուղ չմտներ էլ, մարդ չխոսեցներ էլ, նույնն էր գրելու կամ ասելու։ Ու լավ է, որ չեն ճանաչել։ Դրա ուզածն ինցիդենտ սարքելն էր (ինքը շատ լավ գիտեր, որ իրեն բան չէր լինի, ավտոմատավորների հետ էր անզեն ու ազնիվ մարդկանց մոտ եկել)։ Մեկը թեկուզ դրա մռթին հասցներ, ավտոմատները կրակելու էին, կասկածու՞մ եք. իսկ տեղյա՞կ եք, կին-երեխա բոլորը դո՞ւրս են եկել գյուղից։ Արևմուտքի հացը անտեղի կերած էդ ալյա լրագրողին գուցե պետք էր, որ ռուսաստանցի խաղաղապահը կրակեր, մարդ խփեր, որ էստեղ՝ Երևանում խաղաղպահներին վռնդելու միտինգներ սկսվեին...Մի խոսքով, էս անգամ լավ պրծանք, մերոնց էլ դաս՝ իմանալ, որ լրտեսներն էլի են փորձելու մեջտեղ գալ, ու ակամայից տրված փորձը ուսանելի դարձնել՝ ձև անել, թե չճանաչեցիր ու սադրանքի չտրվել։


Հիմա՝ ամենակարևորը՝ ինչու՞ են Աղավնոյում արդեն որերորդ օրն անջատել ինտերնետն ու կապի մյուս ձևերը, ոնց որ թե՝ ամբողջովին նաև էլեկտրական հոսանքը։ Այ, սրա համար աղմուկ բարձրացրեք։ Ո՞վ է անջատել, ինչու՞։ Էնտեղ դեռ մնացածները մարդի՞կ չեն, իրավունքներ չունե՞ն։ Գուցե հենց հիմա էդ ամենն իրենց օդ ու ջրի պես պետք է։ Այ, էս աղմուկը հասցրեք մարդու իրավունքների «պաշտպան» արևմուտք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր