Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

20 օգոս 2022 10:19

Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձն ինքնասպան է եղել

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:


Այս մասին  հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։


Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:


Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:


Դեպքի մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:
Նռնակով ու զենքով Մասիսի քաղաքապետարան մուտք գործած անձը,տեղեկությունների, Մասիս քաղաքի բնակիչ է, Մասիսի ավագանու նախկին անդամ։


Հայտնի դարձավ, զինված անձի մուտք գործելու պահին շենքում եղել են մաքրուհիներն ու պահակը, ովքեր անվտանգ հեռացել են շենքից։


Հիշեցնենք, որ այսօր նռնակով զինված տղամարդը ներխուժել էր Մասիսի քաղաքապետարանի շենք՝ սպառնալով պայթեցնել այն։ Ըստ տեղեկությունների՝ նախկինում նա եղել է Մասիսի ավագանու անդամ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր