Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին          Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները       Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք    

22 օգոս 2022 12:29

ՀՀ-ի ուղերձներն Ադրբեջանին չեն հետաքրքրում, քանի որ Բաքվի ուզածը բոլորովին այլ բան է.Անցակետերի հետ կապված ամբողջ գործընթացն առայժմ ձևական բնույթ է կրում

Իրականում Ադրբեջանի հետ սահմանային անցակետերը տեսանելի ապագայում չեն գործելու, և Հայաստանի իշխանությունը դրանով ընդամենը իր կամքն է ցույց տալիս միջազգային հանրությանը, որ իրենք պատրաստ են հաղորդակցության, բայց քանի որ Ադրբեջանին այդ անցակետերը պետք չեն (նրան միայն Հայաստանի տարածքով անցնող սուվերեն միջանցք է պետք), ուստի այդ անցակետերը չեն գործի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Նշենք, որ ԱԱԾ-ն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ դրել ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին նախագիծ է, ըստ որի առաջարկվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերը սահմանել հետևյալ կերպ` «հայ-ադրբեջանական պետական սահմանում՝ «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի»)» հատվածներում։
«Չեմ կարծում, որ բացվելիք անցակետերում կլինեն շինարարական լուրջ աշխատանքներ, առավել ևս, որ դրա իրավական հիմքը չկա, պարզապեես ՀՀ իշխանությունները փորձում են հանրությանը ցույց տալ, որ գնում են խաղաղության հաստատման ճանապարհով, ինչն առավելապես քարոզչական քայլ է։ Հայաստանի միջպետական ճանապարհները միշտ էլ բաց են եղել, շրջափակումն իրականացրել է Ադրբեջանը, հետևաբար Հայաստանի կողմից ճանապարհներ բացելը որևէ արժեք չունի, քանի դեռ Ադրբեջանը ցանկություն չի հայտնել բացել իր ճանապարհները և օգտվել Հայաստանի ճանապարհներից»,– ասաց քաղաքագետը։
Նրա դիտարկմամբ` այդ գործընթացը կապված է սահմանագծման և սահմանազատման աշխատանքների հետ, որոնք դեռ չեն մեկնարկել, հետևաբար չկան նաև հայ–ադրբեջանական միջպետական հարաբերություններ, այսինքն` այդ ամենն առայժմ ձևական բնույթ է կրում։ Հայաստանի ուղերձները, բաղդասարյանի կարծիքով, Ադրբեջանին չեն հետաքրքրում, քանի որ Բաքվի ուզածը Հայաստանից բոլորովին այլ բան է։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, որ պաշտոնական Երևանը որևէ միջանցք չի տրամադրելու Ադրբեջանին, Բաղդասարյանն ընդգծեց, որ ՀՀ իշխանություններն այդուհանդերձ պատրաստ են տրամադրել այդ միջանցքը, պարզապես մտադիր են այդ միջանցքը տրամադրել Ռուսաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին։ Ինչպես նշված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, այդ միջանցքով անվտանգությունը պետք է ապահովի ռուսական կողմը, ուստի այդ տարբերակը ձեռնտու է ռուսական կողմին։
«Հիմա, երբ ադրբեջանական և թուրքական աղբյուրներից տեղեկանում ենք, որ միջանցքի հարցը գրեթե համաձայնեցված է, ուրեմն կլինի այնպիսի լուծում, որի շնորհիվ ՀՀ իշխանությունները կփրկեն իրենց դեմքը` ցույց տալով, որ Ադրբեջանն այդտեղ որևէ լիազորություն չունի, իսկ Ադրբեջանն էլ կփրկի իր դեմքը` սեփական հանրությանը ցույց տալով, որ հասել է իրենց բնորոշմամբ` Զանգեզուրի միջանցքի բացմանը»,– մեկնաբանեց քաղաքագետը։
Նշենք, որ նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչև սեպտեմբերի 2-ը։
Նախագծում ասվում է նաև, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ապահովվի անցման կետերով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգության ապահովումը կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր