Ինչո՞ւ է թուրքերի մոտ առաջացել այն միտքը, որ հայկական ատոմակայանի հետ ինչ- որ բան պետք է պատահի, դա մեծ հարց է, ենթադրությունը որոշ չափով տարօրինակ է թվում

Ինչո՞ւ է թուրքական կողմի մոտ առաջացել այն միտքը, որ ատոմակայանի հետ ինչ որ բան պետք է պատահի, դա մեծ հարց է։ Հատկապես հաշվի առնելով, որ կայանը գործում է ավելի քան մեկ տասնամյակ, իսկ վերջերս այն ամբողջությամբ արդիականացվել է։
Անկարան պնդում է, որ վթարը կարող է տեղի ունենալ ուժեղ երկրաշարժի պատճառով, որը կհանգեցնի ռադիոակտիվ նյութերի արտահոսքի։ Այնուամենայնիվ, այդ ենթադրությունը որոշ չափով տարօրինակ է թվում: Բավական է հիշել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, երբ չնայած այն հանգամանքին, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում հասել էր 10 բալի, ատոմակայանի հետ ոչինչ չէր պատահել։
Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ թուրքական կողմը բազմիցս է պնդել Մեծամորի ատոմակայանի փակման մասին, սակայն պաշտոնական Երևանը ոչ միայն արդիականացրել է կայանը, այլ նաև շարունակում է բանակցել ռուսների հետ նորի կառուցման շուրջ։