18-ամյա Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ          Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց       Դավիթն ասաց՝ ինձ ուր են տանելու, դպրոցը կավարտեմ, պատասխան չունեի    

23 օգոս 2022 13:10

Հնարավոր է, որ «Սուրմալու»-ում անհետ կորած քաղաքացու դին մոխրացել է. հրդեհի ժամանակ ջերմաստիճանը եղել է 500-ից մինչև 1000 °C

«Սուրմալու» առևտրի կենտրոնում անհետ կորած քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, մնացել է 40 մ2 տարածք, որտեղ փրկարարները դեռ պետք է իրականացնեն որոնողական աշխատանքներ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը:


«Մենք երկու օր աշխատել ենք, որպեսզի հասնենք այն տեղամասը, որտեղ ենթադրաբար գտնվում է անհետ կորած անձը: Մենք բոլոր հավանական տեղերը նայում ենք, չենք բացառում որևէ հատված»,- ասաց Եմիշյանը:


Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի խոսքով՝ անհետ կորած անձի հավանական գտնվելու վայրում բարձր ջերմաստիճան է եղել, 20 ժամից ավելի այդ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել:


«Մոտ 1-1.5 մետր երկարության մոխիր է այնտեղ: Պայթյունի և հրդեհի ժամանակ ջերմաստիճանը եղել է 500-ից մինչև 1000 °C: Հնարավոր է, որ մարմինը մոխրացած լինի»,- պարզաբանեց Եմիշյանը:


Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշեց, որ, հավանաբար, ևս մեկ օր կիրականացվեն որոնողափրկարարական աշխատանքներ, ինչից հետո եզրակացություն կլինի՝ գտնվեց քաղաքացին, թե՞ ոչ:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր