Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

23 օգոս 2022 14:10

Երեւանում պետք է կողմնորոշվեն՝ արդյո՞ք իրենք խաղաղություն են ուզում.Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է անկեղծ չլինելու մեջ

Հարավային Կովկասում խաղաղության գրավականը խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացրել է «Անադոլու»-ն։


«Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ բանագնացները չորս զրույց են ունեցել։ Խոսքը կապերի փուլային կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես է եկել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Քայլերն այս ուղղությամբ շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ ավիակապի վերականգնման եւ այլնի մասին է։ Ձեռնարկվել են որոշակի քայլեր առեւտրային ոլորտում»,- ասել է թուրք նախարարը։


Նա սուբյեկտիվ է անվանել «Անկարայի եւ Երեւանի երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի շփումներից կտրված ընկալելու փորձերը»։ «Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատման գրավականը մասշտաբային խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բաքուն ներկայացրել է իր նախաձեռնությունները, որոնց Երեւանը չի պատասխանել։ Ստեղծվել է համատեղ հանձնաժողով, որը պետք է սկսի աշխատանքը։ Խոսքը  նաեւ Զանգեզուրի միջանցքի մասին է։ Սակայն Հայաստանում անհանգստացած են դրանից։ Երեւանում պետք է կողմնորոշվեն՝ արդյո՞ք իրենք խաղաղություն են ուզում»,- շարունակել է թուրք նախարարը։


Նա ընդգծել է, որ հայկական զորքերը «երկու տարի անց դեռեւս չեն հեռացել Ադրբեջանի տարածքից»։ «Հայաստանի անկեղծ չլինելը կարգավորման գործընթացում ակնհայտ է բոլորին։ Երեւանում պետք է իմանան, որ Անկարան ոչ մի թաքուն պլան չունի Բաքվից։ Մենք խաղաղության կողմնակից ենք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր