Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

23 օգոս 2022 15:10

Հայաստանը թող չթաքնվի պատրվակների հետևում.Հայկական զորքերը 2 տարի անց դեռ չեն լքել Ադրբեջանի տարածքը

Ադրբեջանական կողմը բարձրաձայնել է խաղաղության վերաբերյալ իր նախաձեռնությունները, Հայաստանը, սակայն, պատասխանել է նրանց ուշացումով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ «Haber Global»- ին տված հարցազրույցում:

«Մենք աշխատում ենք հարաբերությունների փուլային կարգավորման եւ երկարատեւ խաղաղության ուղղությամբ, եւ մինչ օրս վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք քայլեր ենք ձեռնարկել։ Իրականացվում է թռիչքների իրականացման մասով որոշակի աշխատանք, նաև  կապված առևտրի, սահմանների հետ։ Բայց այդ գործընթացին (Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը) անհնար է նայել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գործընթացից առանձին։

Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության գրավականը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղ համաձայնագիրն է»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Հայաստանը թող չթաքնվի պատրվակների հետևում»,- նշել է թուրք պաշտոնյան:

Նա նաև ընդգծել է, որ հայկական զորքերը «երկու տարի անց դեռ չեն լքել Ադրբեջանի տարածքը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր