Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան    

24 օգոս 2022 14:31

Ադրբեջանցիներն անարգել գալիս, Սարսանգի ջրամբարում չափագրում են անում, վաղը գալու են ձեր ննջասենյակն ու խոհանոցը չափագրեն. Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանցիներն անարգել գալիս, Սարսանգի ջրամբարում չափագրում են անում, Արցախից ասում են՝ հայտարարություն ենք տվել: Ի՞նչ հայտարարություն, վաղը գալու են ձեր ննջասենյակն ու խոհանոցը չափագրեն։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութի մասին, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն անխոչընդոտ Սարսանգի ջրամբար այցելում: 




«Իրավիճակը շատ պարզ է՝ ՀՀ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, Արցախի խնդիրը 99.9 տոկոս մնացել է ռուս խաղաղապահների և 0.1 տոկոս Արցախի իշխանության վրա։ Հիմա պարզ հարց եմ տալիս Արցախի ղեկավարությանը՝ Էյնուլլա Ֆաթուլլաևը անարգել գնում է Աղավնո, մարդ, որը Արցախի և Հայաստանի համար թիվ մեկ թշնամի, լրատվական կիլերն է, ո՞ւր է Արցախի անվտանգությունը: Որևէ արձագանք չեղավ»,- ասաց նա։


Եվ հիմա, շարունակեց նախկին պատգամավորը, Սարսանգի ջրամբարի մասին. «Ադրբեջանը կաշառել էր Բոսնիա և Հերցեգովինայի վիժվածք պատգամավոր Միլիցա Մարկովիչին, որը 2016 թվականին խայտառակ ապատեղեկատվություն էր տարածել Սարսանգի ջրամբարի մասին, թե արցախյան կողմը ամռանը պարբերաբար փակում է Սարսանգի ջրամբարն ու հարակից ադրբեջանական գյուղերն ամբողջովին չորանում են, ձմռանը բացում են ու ադրբեջանական գյուղերը մնում են հեղեղի տակ ու կործանվում»,- հիշեցրեց նա։ 


Ըստ Զոհրաբյանի՝ այս ամենի ֆոնին հայկական կողմը որևէ կերպ չի զգաստանում ու համապատասխան արձագանք չի տալիս։ 


«Հիմա Արցախը պիտի բավարարվի մի հայտարարությամբ...  Երեկ Արցախի գյուղեր են այցելել, վաղը Տավուշ ու Սյունիք են գնալու, հետո արդեն, ինչպես Ալիևն էր ասում, առանց տանկերի, հանգիստ քայելով Երևան է մտնելու։ Հիմա հայկական կողմը մտածում է, թե ինչ անի, որ գոնե Ստեփանակերտը պահի, բայց այս տեմպերով դա հնարավորի չի լինի»։


Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այս ամենաթողության ֆոնին Կառավարությունը քննարկում է այնպիսի հարցեր, որոնք արևէ կապ չունեն ՀՀ-ի և Արցախի անվտանգության հետ։ 


«Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնել է և նրան բացարձակ չի հետաքրքում, թե ինչ է կատարվում այնտեղ, բայց ամենացավալին այն է, որ սա նաև չի հետաքրքրում հասարակությանը և դրա համար Նիկոլ Փաշինյանն ինչ-որ հիմարություններով է զբաղված։ Դրա համար էլ հիմա բոլոր դեսպանատների հարցազրույցների ժամերը զբաղված են, քաղաքացին լուռ մտածում է, թե որ դեսպանատան դուռը թակի, բոլորը գնում են՝ չվերադառնալու մտքով, այդ մարդիկ գլխապատառ փախնում են՝ վախենալով, որ վաղը թուրքն իր տունն է չափագրելու այնպես, ինչպես Սարսանգում էր անում»,- ընդգծեց նա։ 


Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական մամուլի՝ օգոստոսի 22-ին «Ադրբեջանի մելիորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի ներկայացուցիչները «տեղի մասնագետների» մասնակցությամբ զննել են Արցախի Հանրապետությունում գտնվող Սարսանգի ջրամբարը։ «Այցի նպատակն էր Սարսանգի ջրամբարի տեխնիկական մոնիթորինգի անցկացումը, ներկա իրավիճակին ծանոթանալը, Թարթառ գետից ջրի ներհոսքի ժամանակացույցի որոշումը, ինչպես նաև հիմքի ստեղծում այս ուղղությամբ աշխատանքներն ապագայում շարունակելու համար։ Հանդիպմանը հիմնականում քննարկվել է երկու հարց՝ ջրի բաշխումը և դրա մատակարարման վերականգնումը Սարսանգի ջրամբարի շրջաններին, որոնք գտնվում են վեց ոռոգելի տարածքներում»,- մասնավորապես գրել է ադրբեջանական Haqqin.az կայքը:


Այսօր միայն օրվա երկրորդ կեսին պաշտոնական Ստեփանակերտից հայտարարություն եղավ այն մասին, որ ադրբեջանցիները պատերազմից հետո առաջին անգամ չէ, որ Սարսանգ են այցելել, բանակցություններ են ընթանում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր