Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

24 օգոս 2022 16:04

Զելենսկին փետրվարին պատրաստ է եղել հրաժարական տալ՝ Ռուսաստանի ռազմական հարձակմանը վերջ տալու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարին պատրաստ է եղել հրաժարական տալ՝ Ռուսաստանի ռազմական հարձակմանը վերջ տալու համար, գրում է Washington Post-ը։


«Ես չեմ փորձում պահել իշխանությունը: Եթե դա միայն իմ հեռանալու խնդիրն է, և դա կդադարեցնի արյունահեղությունը, ապա ես կողմ եմ դրան: Ես կհեռանամ հենց հիմա: Ես սրա համար չեմ քաղաքականություն մտել: Ես կհեռանամ, երբ ասեք, եթե դա կդադարեցնի պատերազմը», - մեջբերում է Զելենսկուն թերթը։


Հոդվածում նշվում է, որ Զելենսկին նաև կոչեր է ստացել ԱՄՆ և եվրոպացի պաշտոնյաներից՝ իշխանության շարունակականությունը պահպանելու անհրաժեշտության մասին։ Որոշ դեպքերում նրան օգնություն են առաջարկել մայրաքաղաքից հեռանալու մասին։ Պաշտոնյաները կարծում էին, որ ապահովելով իր անվտանգությունը՝ Զելենսկին կարող էր կանխել իշխանության վակուումը։


Բացի այդ, Զելենսկին կասկածում էր, որ իր որոշ օտարերկրյա զրուցակիցներ պարզապես ցանկանում էին, որ հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի, և իր վարչակազմը փաստացիորեն հանձնվի Ռուսաստանին:


«Ինձ զանգահարողներից ոչ ոք չկար, ով հավատում էր, որ մենք կդիմանանք», - ասել է Զելենսկին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր