Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում          Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ       Կճոյանը թեմի փակ խմբում պարտադրում է Արարատյան հայրապետական թեմի եկեղեցիներում չընթերցել Վեհափառ Հայրապետի ուղերձը․168.am    

24 օգոս 2022 16:55

Ողբերգական դեպք՝ Երևանում․ հրշեջներն ավտոմեքենայի կրակը մարելուց հետո տղամարդու դի են հայտնաբերել

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի 1  մարտական հաշվարկ։


Հրշեջնեը մարել են Կամազ մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ավտոմեքենայի մոտ էլ հայտնաբերվել է տղամարդու դի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։


Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։  Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Կուռոյանն ու պարեկ Հովհաննես Առաքելյանը։ 


Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Գրիշա Սայադյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը մեքենան շահագործելու ժամանակ անզգուշաբար կպել է էլեկտրալարի, ինչից հետո ավտոմեքենայույմ հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը հոսանքահարվել է։ 


Այդ տեղեկությունը այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են։  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր