Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի տներից մեկի տանիքում          Սիմիդյանը մի դիմում էլ է գրել․ «Հրապարակ»       34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը. «Փաստ»    

25 օգոս 2022 11:50

Ես հպարտ եմ հայտարարելու, որ Կիևին ռազմական օգնության ամենամեծ՝ 3 մլրդ դոլարի փաթեթը կտրամադրենք

ԱՄՆ-ը Կիևին կհատկացնի ռազմական օգնության ամենամեծ փաթեթը՝ գրեթե 3 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։


«Ես հպարտ եմ հայտարարելու մինչ այժմ անվտանգության աջակցության մեր ամենամեծ փաթեթը՝ մոտավորապես 2,98 միլիարդ դոլարի զենք և տեխնիկա, որը կտրամադրվի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության միջոցով», – ասվում է Սպիտակ տան կայքում:


Նոր փաթեթը Կիևին թույլ կտա ստանալ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր և զինամթերք, համակարգեր ԱԹՍ-ների դեմ և ռադարներ, որոնց շնորհիվ, ըստ Բայդենի, Ուկրաինան կկարողանա «երկարաժամկետ պաշտպանվել»։


Բայդենը հավելել է, որ ԱՄՆ-ն կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր