Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 օգոս 2022 15:40

Էրդողանը գերազանցել է երկերեսանի Յանուսին.մի կողմից՝ խաղաղության և համագործակցության մասին քաղցր ճառեր, մյուս կողմից՝ թշնամանք, ռազմատենչ հռետորաբանություն

realtribune.ru-ն գրում է, որ հռոմեական դիցաբանության հերոս, բոլոր տեսակի մուտքերի ու ելքերի տիրակալ երկերեսանի Յանուսը պատկերված է երկու դեմքով, որոնք ուղղված են հակառակ ուղղություններով։ Այն համատեղում է, բացի անցյալից ու ապագայից, երկու այլ սկիզբ՝ վատն ու լավը: «Երկերեսանի Յանուս» արտահայտությունը վաղուց է վերածվել ֆրազոլոգիական միավորի, որն օգտագործվում է երկերեսանի և կեղծավոր մարդուն նկարագրելու համար։ Բայց այսօր երկերեսանի Յանուսը լուրջ մրցակից ունի, և այդ մրցակցի անունն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան։
 
Եթե հետևենք, թե ինչպես է Թուրքիայի նախագահը փորձում հասնել արտաքին քաղաքական որոշումների, ապա վստահորեն կարելի է ասել, որ նրա երկրի բոլոր ձեռքբերումները հնարավոր են դարձել այլ տերությունների (Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Իսրայելի, Իրանի և այլն) հակասությունների վրա խաղալու արդյունքում։ Դրա շնորհիվ Անկարան մանևրելու լուրջ ազատություն է ստացել Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, իսկ Ուկրաինայում Էրդողանը նույնիսկ առաջարկել է Թուրքիային որպես միջնորդ Դոնբասում խաղաղություն հաստատելու համար։
 
Մի մարդու մեջ գոյակցում են խաղաղության և համագործակցության մասին քաղցր ճառերը, միևնույն ժամանակ անթաքույց թշնամանքը, ռազմատենչ հռետորաբանությունը և բացահայտ ռազմական գործողությունները։ Նա, ատելով Արևմուտքը, ավելի քան 20 տարի փորձում է Թուրքիային մտցնել Եվրամիություն։ Նա, ատելով Իսրայելը և նրան մեղադրելով բոլոր մեղքերի մեջ, աջակցում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին, բայց ակտիվորեն հանդես է գալիս Թուրքիայի և Իսրայելի միջև բարեկամական երկկողմ հարաբերությունների զարգացման օգտին։
 
Նա, ատելով Ռուսաստանը, զինում է Ուկրաինային իր անօդաչու սարքերով, բայց ձգտում է Ռուսաստանից հնարավորինս շատ քաղաքական և ֆինանսական դիվիդենտներ կորզել։ Նա, հարաբերություններ հաստատելով Հունաստանի, Սիրիայի և Հայաստանի հետ, հավակնում է հունական տարածքներին, հարձակումներ է իրականացնում Սիրիայի հյուսիսում և մասնակցում ռազմական հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ՝ չճանաչելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր