Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

26 օգոս 2022 12:05

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանի քրոջը թուրք է անվանել՝ «Դեմքս լավ հիշիր, Հայաստան թուրք չպիտի լինի»

Կասկադում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Ականատեսները Oragir.news-ին փոխանցեցին, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորթ մորը՝ Ծովիկ Կասսաբյանին, Ալեն Սիմոնյանը թուրք է անվանել։


Կասսաբյանը Սիմոնյանին ասել է ՝ «Դեմքս լավ հիշիր, Հայաստան թուրք չպիտի լինի»։ Ալեն Սիմոնյանն էլ հարցրել է, թե ո՞ւր է թուրք։ Կասսաբյանն էլ պատասխանել է, որ արդեն թուրքերը մտել են Հայաստան։ Ալեն Սիմոնյանն էլ իրեն բնորոշ ոճով պատասխանել է՝ «թուրքը դու ես ու քո երեխան»։


Oragir.news-ը զրուցել է Ծովիկ Կասսաբյանի հետ, մեզ հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ ինքը Ալեն Սիմոնյանին թուրք չի ասել, բայց Ալեն Սիմոնյանն իրեն ու իր երեխային է թուրք անվանել։ Նշենք, որ երեխան, որին Ալեն Սիմոնյանը թուրք է անվանել, Ռուբեն Ռուբինյանի քույրն է՝ Կարապետ Ռուբինյանի դուստրը։


Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ Ալեն Սիմոնյանի վրա էլի Կասկադում մեկ այլ քաղաքացի գինի էր լցրել, Ալեն Սիմոնյանն էլ թքել էր քաղաքացու վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր