10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

26 օգոս 2022 15:10

Տեսանյութ.Երեք հոգով առևանգել էին կնոջն ու ամուսնուց 200 000 դրամ գումար պահանջել

Օգոստոսի 24-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնեց, որ Նոր Հաճնի քաղաքապետարանից իր կնոջն առեւանգել են եւ պահանջում են հանդիպում ու 200 000 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը։


«Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ կնոջը ժամեր առաջ առեւանգել են Երեւանի երեք բնակիչ՝ երկու տղամարդ եւ մի կին։


Պարզվեց նաեւ, որ առեւանգած կնոջը նրանք պահում են Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ մեքենայի մեջ, եւ միաժամանակ ամուսնու հետ զրուցում են՝ նշելով ազատ արձակելու պայմանը։ Առեւանգումից ժամեր անց ոստիկանները նրանց հայտնաբերեցին Երեւանի Ահարոնյան փողոցում եւ ձերբակալեցին։


Ըստ նախնական տվյալների՝ առեւանգվածի ամուսնու եւ առեւանգողների միջեւ պարտք ու պահանջի խնդիր է եղել:


Նախաձեռնվել է քրեական վարույթ։


Կատարվում է նախաքննություն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր