Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

26 օգոս 2022 15:50

Իրանն Ուկրաինայում պատերազմի համար Ռուսաստանին հարյուրավոր անօդաչուներ է փոխանցել

Ռուսաստանը հարյուրավոր իրանական անօդաչու թռչող սարքեր է ձեռք բերել, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ պատերազմում: Ըստ արևմտյան հետախուզության պաշտոնյաների՝ այս ամենն արվել է չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին Թեհրանին՝ դրանք չուղարկելու մասին, հայտնում է Associated Press-ը:


Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Ռուսաստանը սկսել է այդ անօդաչուների կիրառումն ուկրաինական թիրախների դեմ, սակայն անօդաչուները, ըստ երևույթին, գործուն են և պատրաստ են օգտագործման, ասել են պաշտոնյաները, որոնք անանունության պայմանով են խոսել:


Աղբյուրը նկատում է, որ իրանական անօդաչունի տրամադրումը նշանավորում է երկարամյա դաշնակիցների միջև ավելի սերտ ռազմական համագործակցության փուլը:


Հայտնի է, որ Ուկրաինան պատրեազմի վեր ամսվա ընթացքում մեծապես օգտագործել է անօդաչու թռչող սարքեր՝ ռուսական թիրախներին հետևելկու և խոցելու համար: Անօդաչուները Կիևին տրամադրել են ԱՄՆ-ն և մյուս գործընկերները, այդ թվում՝ Թուրքիան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր