ՔՊ-ում ներկուսակցական հետընտրական «բազառներ» են սկսվել, բողոքարկման դիմումներ են ներկայացվել․ «Հրապարակ»          Տեսանյութ․Իմ և Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը       Նախարարը փոխնախարարից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը. «Ժողովուրդ»    

27 օգոս 2022 11:18

Որպեսզի 3-րդ համաշխարհային պատերազմը չսկսվի...

Դեռ հաջողվում է պահպանել այն իրավիճակը, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմը չսկսվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում նա բացասաբար է պատասխանել այն հարցին, թե մոլորակն արդյո՞ք նոր համաշխարհային պատերազմի մեջ է մտել։
«Հույս ունեմ, որ ոչ։ Չնայած, եթե աստվածաշնչյան համեմատություն անցկացնենք և հիշենք Հովհաննես առաքյալի հայտնության խոսքերը. «Եվ առաջին հրեշտակը հառաչեց, և կարկուտ ու կրակ եղավ»։ Ահա, առնվազն առաջին հրեշտակը հառաչեց, բայց ապոկալիպսիսը դեռ չի եկել և, հուսով եմ, չի գա»,–ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմ տեղի չունենա, և Ռուսաստանի քաղաքականությունը հենց դրան է ուղղված։ Մեդվեդևը հավելել է, որ նույնիսկ հատուկ ռազմական գործողություն իրականացվում է այն բանի համար, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմը տեղի չունենա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր