10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

27 օգոս 2022 14:50

Մոսկվայի ու Նուր-Սուլթանի շահերի բախումը գրեթե անխուսափելի է

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «SOCAR-ը չի գալիս Հայաստան, քանի որ հասկանում է՝ «Роснефть»-ի հետ մրցելու համար չունի անհրաժեշտ ռեսուրս։ SOCAR-ը չունի բենզինի ու դիզվառելիքի արտադրության բավարար միջոցներ, ու ստիպված է բավարարվել հիմնականում ռուսական ու մասամբ եվրոպական վառելիքով (չհաշված 1970-ականներին կառուցված Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում արտադրվող աղբը)։

Սակայն դրա փոխարեն Հայաստան է գալիս SOCAR-ի առանցքային գործընկեր՝ ղազախական «Կազմունայգազը», որն ուղղակիորեն մասնակցելու է ազերիներին հանձնված հայկական տարածքներում ենթակառուցվածքների ձևավորման գործին (օրերս Բաքվում դրա մասին հայտարարեց Տոկաևը՝ կնքելով Ալիևի հետ երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ու եղբայր-քաղաքներ հռչակելով Շուշին ու ղազախական Թուրքեստանը)։

Հիշեցնեմ, որ ս.թ. մայիսին Նուր-Սուլթանը վավերացրեց հայ֊ղազախական համաձայնագիրը բենզինի ու դիզվառելիքի մատակարարման վերաբերյալ։ Իհարկե, ենթադրվում է, որ մատակարարումներն իրականացվելու են մնացորդային սկզբունքով՝ հաշվի առնելով հայաստանյան շուկայում «Роснефть»-ի ազդեցությունը, միաժամանակ՝ գործարքին խանգարում է նաև միջազգային էներգետիկ ճգնաժամը, որի հետևանքով ղազախները արգելել են մինչև տարեվերջ նավթամթերք արտահանել։

Սակայն խնդիրը գտնվում է բացառապես երկարաժամկետ ռազմավարական պլանավորման տիրույթում։ Իսկ այստեղ Մոսկվայի ու Նուր-Սուլթանի շահերի բախումը գրեթե անխուսափելի է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր