ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Արսեն Ավակովի նկատմամբ          Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին       Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են 2 Toyota-ներն ու Honda-ն, կան հոսպիտալացվածներ    

29 օգոս 2022 10:18

Իրազեկում՝ Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիների համար

Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիները մինչև 2023-ի հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի հաշվառում և լուսանկարում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հայաստանի միգրացիոն ծառայությունը:


«ՀՀ այն քաղաքացիները, ովքեր


Ռուսաստանի Դաշնությունում են գտնվել մինչև 2021 թ-ի դեկտեմբերի 29-ը և մինչև այժմ չեն հատել ՌԴ սահմանը և
ՌԴ-ում են գտնվում ոչ աշխատանքային գործունեության ծավալելու նպատակով՝ 90 օրը գերազանցող ժամկետով
կամ ՌԴ-ում են գտնվում աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով՝ անկախ գտնվելու ժամկետից,
չունեն բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП), բնակության թույլտվություն (Вид на жительство) կամ քաղաքացիություն,
մինչև 2023 թ-ի հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի (դակտիլոսկոպիկ) հաշվառում և լուսանկարում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մատնահետքի հաշվառման և լուսանկարման ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություն հասանելի է https://migration.am/news/467 հղումով։


Ըստ աղբյուրի՝ նշված պահանջը սահմանվել է 2022 թ-ի հուլիսի 14-ի 357-Ֆ3 «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի» մասին դաշնային օրենքով և ՌԴ առանձին օրենսդրական ակտերով։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր