Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

30 օգոս 2022 10:18

«Լաչինի միջանցքը» ազատագրվելու է.եթե ՔՊ-ականներին նեղեն ու «թարախ» հարցեր տան, ԱԺ-ն նորից սահմանափակումներ կկիրառի.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Սեպտեմբերի 12-ից կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը։ Նախորդ նստաշրջանը ընդդիմադիրների ու լրագրողների համար անցավ աննախադեպ սահմանափակումների ու «բռնաճնշումների» պայմաններում։ ԱԺ ղեկավարությունը դահլիճի մուտքերի մոտ ռապիսկան սարքեր էր տեղադրել, որ ստուգեին պատգամավորներին (հիմնականում՝ ընդդիմադիրներին), որ հետները կտրող-ծակող իրեր դահլիճ չմտցնեն։


Իսկ լրագրողների համար միջանցքներում` ամեն մետրի վրա մի-մի զինվոր էին կանգնեցրել, որ որևէ լրագրող չանցնի «Լաչինի միջանցքով» կամ չմոտենա իշխանական պատգամավորների աշխատասենյակներին։


Երեկ հետաքրքրվեցինք ԱԺ աշխատակազմից՝ նոր նստաշրջանում սահմանափակումների խստացում կամ թուլացում լինելո՞ւ է։ ԱԺ-ից մեզ ոչ օֆիցիալ ասացին, որ «Լաչինի միջանցքը» մեզ համար բաց կլինի, ասել է թե՝ ԱԺ երկու մասնաշենքերն իրար կապող միջանցքը, որի անունը լրագրողները «Լաչինի միջանցք» են դրել, ազատագրվելու է։ Մնացած սահմանափակումների մասով ԱԺ ղեկավարությունը դեռ որևէ որոշում չունի՝ կախված է նրանից, թե «ինչքանով իրենց խելոք կպահեն» լրագրողները։


Այսինքն, եթե ՔՊ-ականներին նեղեն ու «թարախ» հարցեր տան, ասենք, Լաչինը հանձնելու մասին, ԱԺ-ն նորից սահմանափակումներ կկիրառեն, որ ապահովվեն ուսապարկերի անդորրն ու մանդատի հանգիստ վայելումը»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր