Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

30 օգոս 2022 10:50

Բրյուսելյան եռակողմ հանդիպումը դրական բան չի բերելու.Բանակցող պետք է փոխենք, այլապես նոր խնդիրներ ենք ունենալու.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: Կա՞ն, արդյոք, ինչ-որ սպասելիքներ այդ հանդիպումից:


«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը գտնում է, որ առաջիկա եռակողմ հանդիպումը որևէ դրական բան չի բերելու, բացի նրանից, որ ծառայելու է հերթական պարտության ամրապնդմանը կամ գալիք պարտությունների ձևավորման գործընթացին:


«Մեծ հաշվով՝ սեղանի շուրջ որպես բանակցող պարտվածի նման նստելը և հազարավոր բանավոր համաձայնությունների դաշտ ունենալը նոր խնդիրների է բերելու: Պարտված իշխանությունը նորանոր պարտություններ է բերելու հատկապես այն պատճառով, որ սպասարկում է թշնամիների շահերը: Դրա համար բանակցող պետք է փոխենք: Գիտակցված, ինքուրույն հենց իրենք պետք է այդ գործընթացը նախաձեռնեն, եթե մեջներն, իհարկե, կա ազգայինը: Իսկ եթե չկա, ապա ոչ ազգային իշխանությունների հետ ինչ խոսենք»,- «Փաստի» հետ զրույցում նշեց Թ. Պողոսյանը»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր