Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

30 օգոս 2022 16:20

Մոսկվան կպատասխանի ռուսների համար շենգենի արգելքի սահմանման խելագարության հասնող գաղափարին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է եվրոպական երկրների կողմից ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման արգելքը քննարկելու  խելագարության հասնող գաղափարը։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Քայլ առ քայլ ե՛ւ Բրյուսելը, ե՛ւ առանձին եվրոպական մայրաքաղաքներ բանականության բացարձակ բացակայություն են ցույց տալիս։ Խելագարությանը մոտեցող այդ իռացիոնալությունը, ցավոք, թույլ է տալիս, որ նման որոշումներ կարող են քննարկվել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաեւ հավելել է, որ այդ որոշումը կարող է ուղղակիորեն Ռուսաստանի քաղաքացիների դեմ ուղղված լինել։

«Այդպիսի որոշումները չեն կարող ապրիորի առանց պատասխանի մնալ։ Բայց պատասխանելիս մենք դա կանենք լավագույն ձեւով՝ մեր քաղաքացիների շահերը լավագույնս պաշտպանելու համար»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

Բացի այդ, Մոսկվան, ըստ նրա, վերահսկելու է, թե Եվրամիությունն ինչ որոշում կկայացնի ռուսների համար վիզաների մասով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Շենգենյան վիզա ստանալու համար ՌԴ քաղաքացիների դիմումները պետք է ուշադիր ստուգվեն անվտանգության հնարավոր սպառնալիքների համար, սակայն մուտքի փաստաթղթերի տրամադրման ամբողջական արգելք չպետք է մտցվի։ Փոխարենը, ըստ Politico-ի, օգոստոսի 30-31-ը Պրահայում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ԵՄ արտգործնախարարները «քաղաքական գործարք կկնքեն», որը կդանդաղեցնի վիզաների տրամադրման գործընթացը եւ ավելի թանկ կդարձնի այն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր