Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

05 սեպ 2022 15:05

Կորոնավիրուսի ցուցանիշները կայուն աճում են. թիրախում են մինչև 2 տարեկան երեխաններն ու 60-ից բարձր անձինք

Հայաստանում կորոնավիրուսային ցուցանիշներն, օգոստոսի սկզբից սկսած, կայուն աճում են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ վերջին 14 օրվա ընթացքում, նախորդ 14 օրվա համեմատ, գրանցվել է մոտ 23 տոկոս աճ: Ավելի վաղ այդ աճն ընդամենը 10-12 տոկոս էր:
«Սա իրական պատկերը չէ, բոլորը չեն թեստավորվում: Այս պատկերը միայն թեստավորված բնակչության շրջանում է: Իրականում, վարակվածների թիվն ավելին է: Կորոնավիրուսային վարակի աճ գրանցվել է հանրապետության ամբողջ տարածքում, բոլոր տարիքային խմբերում: Առավել նկատելի աճ գրանցվել է մինչև 2 տարեկան երեխաների մոտ և 60-ից բարձր տարիքային խմբում»,-ասաց Գայանե Սահակյանը:

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության աճի վրա իր ազդեցությունը թողել է զբոսաշրջային ակտիվությունը: Մարդկանց շարժը մեծացել է, շփումներն ընդլայնվել են, ինչն էլ իր ազդեցությունն է թողել համավարակի տեմպի վրա: Առաջիկայում կրկին ցուցանիշների աճ է սպասվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսումնական տարին մեկնարկել է, դասավանդողները, ուսանողները, աշակերտներն ավելի շատ ժամանակ են անցկացնում փակ տարածքներում: Մասնագետի կարծիքով՝ սեպտեմբերի 15-ից հետո կխոսվի վարակվածների ավելի մեծ թվերի մասին:

Վարակվածների թվին զուգահեռ՝ հիվանդանոցներում ավելանում է նաև մահճակալային ծանրաբեռնվածությունը: Չնայած դրան՝ Գայանե Սահակյանը նկատեց, որ հիվանդությունը կլինիկաներում ծանր ընթացք չի ունենում:

«Հիմնականում մարդիկ հիվանդությունը ոտքի վրա են տանում: Այսինքն՝ առավել թեթև ընթացք է լինում: Դա նաև պատվաստումների արդյունք է: Քաղաքացիների մի մասը ձևավորված իմունային շերտ ունի», -ասաց Գայանե Սահակյանն՝ ընդգծելով, որ հանրապետությունում ներկայում հիմնականում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն է տարածված:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր