Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

05 սեպ 2022 15:25

Գազազած շունը գերեզմանոցում հարձակվել է այցելուների վրա, իսկ տերն էլ՝ շանը կապած պահել պահանջող քաղաքացու վրա

Հանգուցյալների հիշատակին նվիրված օրը գերեզմանոցում շունը հարձակվել է գերեզման այցելած տղամարդու վրա, իսկ շան տերերը քարերով և փոցխով հարվածել են՝ շան հարձակումից տուժած տղամարդուն պաշտպանողներին։


Այսպես, դեպքը տեղի է ունեցել 2020թ սեպտեմբերի 14-ին՝ հանգուցյալների հիշատակին նվիրված օրը, երբ ժամը 18.00-ի սահմաններում Երևանի բնակիչը՝ որդու, քրոջ և կնոջ հետ գնացել է ազգականների գերեզմանատուն և տեսել, թե ինչպես է գազազած շունը հարձակվել գերեզմանատուն այցելած տղամարդու վրա և կծոտում, փորձել են օգնել տղամարդուն՝ գոռգոռոցի միջոցով վախեցնելով շանը։ Ձայները լսելուց հետո տանից դուրս են եկել ամուսինները և նրանց որդին, որոնք, ինչպես պարզվել է, շան տերերն էին, անկաշկանդ մոտեցել են գազազած շանը և հեռացրել։ Ականատեսները դիտողություն են արել նրանց՝ նշելով, որ գազազած շանը պետք է կապած պահել՝ նման միջադեպերից խուսափելու համար, ինչը «դուր չի եկել» շան տերերին և վիճաբանություն է սկսվել։


Վերջիններս, գտնվելով գերեզմանատանը, մոտ 15 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, վնասել կայանված ավտոմեքենաներից մեկը, սակայն դրանով չեն սահմանափակվել։ Շան տերն իր երկու որդիների հետ քարերով և փոցխով հարվածներ է հասցնել իրենց դիտողություն կատարած տղամարդուն և նրա որդուն, իսկ շան տիրոջ կինը, անմասն չմնալով, հարվածել է իրենց դիտողություն կատարած կնոջ գլխին, ապա՝ հրել։


Դեպքի վայր էին ժամանաել ոստիկանության ծառայողները, որոնք բերման ենթարկել շան տիրոջը։ Հարուցվել է քրեական գործ, որը շուրջ երկու տարի տևած քննությունից հետո ուղարկվել է դատարան։ Ամբաստանյալի աթոռին են շան՝ կալանավորված տերը, նրա կինը և երկու որդիները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր