Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

06 սեպ 2022 12:32

13-ամյա դեռահասը դպրոցի տարածքում բռնաբարել է 12-ամյա աղջկան և տեսանյութ տեղադրել համացանցում

Դոնեցկի մարզում ութերորդ դասարանցին բռնաբարել է 12-ամյա աղջկան և սոցցանցերում հրապարակել բուլինգի տեսանյութ։ Այս մասին հայտնում է Դոնեցկի մարզի ոստիկանության մամուլի ծառայությունը, հայտնում է Կորրեսպոնդենտը։

Կոնստանտինովկայի մի բնակչուհի դիմել է ոստիկանություն՝ իր դստեր բռնաբարության մասին հաղորդումով։ Նա հայտնել է, որ աղջկան բռնաբարել են օգոստոսի 29-ին լքված դպրոցի տարածքում։

Ոստիկանները պարզել են բռնաբարողի ինքնությունը, նա տեղի 13-ամյա բնակիչ էր։

Հանցագործությունը որակվում է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի 4-րդ մասով` բռնաբարություն, որը կատարվել է 14 տարեկանից ցածր անձի նկատմամբ: Գործի նյութերին կցվում է հանցագործի կողմից նկարահանված բռնության տեսագրությունը։ Նախապատրաստվում է քրեական գործը դատարան ուղարկելու ընթացքը, որը կորոշի անչափահաս կասկածյալի հետագա ճակատագիրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր