Թշնամուն «անակնկալներ» են սպասվում.… Կա ուղղություն կամ ուղղություններ՝ հոգնակի թվով, և մենք պետք է առաջ շարժվենք
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2022/03/6653719.jpg)
«Ուկրաինացիները պետք է փուլ առ փուլ ապաօկուպացնեն տարածքը: Սա բարդ խնդիր է, և դա կախված է ոչ միայն մեզանից, ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի: Դա միայն ժամանակի հարց է»,- ասել է Զելենսկին։
Մյուիրը հարցրել է, թե ինչու ուկրաինացի զինվորականները հենց հիմա որոշեցին հակահարձակում սկսել Խերսոնի շրջանում:
«Չեմ ասի, որ սա ընդամենը հակահարձակում է Խերսոնի շրջանում… Կա ուղղություն կամ ուղղություններ՝ հոգնակի թվով, և մենք պետք է առաջ շարժվենք», – ընդգծել է նախագահը։
Տեղեկությունը ճշտելու խնդրանքին, պետության ղեկավարը պատասխանել է, որ «չի կարող քննարկել ռազմական գործողության մանրամասները»։
«Ես ուզում եմ, որ թշնամին մեզանից անակնկալներ ստանա»,- ասել է նա։
Զելենսկին նաև հաստատել է, որ ուկրաինական որևէ տարածք թշնամուն հանձնելու հարցը չի քննարկվել։