Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

06 սեպ 2022 14:21

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած ավելի քան 500 քաղաքացու զրկել են սոցիալական երաշխիքներից․ ՀՀԿ Հանրային ընդունարան

ՀՀԿ Հանրային ընդունարանի աշխատակազմի կողմից դիմում է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացու խնդրանքով։
Քաղաքացու որդին, մասնակից լինելով 44-օրյա պատերազմին` ստացել է վիրավորում:


Մասնավորապես` կրծքավանդակի ծանր վիրավորում, կոնքի ոսկրերի, նստանյարդի վնասվածք։ Ունենալով քայլքի հավասարակշռության խանգարում, մկանային թուլություն, բժշկասոցիալական փորձաքննության համակարգման բաժինը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ծանր վիրավորումներ ստացած քաղաքացուն հաշմանդամ չի ճանաչել։


Բողոքարկումներն արդյունք չեն տվել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի վերանայել վերոնշյալ որոշումը, քաղաքացին մինչև օրս շարունակում է զրկված մնալ օրենքով սահմանված կարգով հասանելիք սոցիալական ապահովության արտոնություններից և երաշխիքներից։



Քաղաքացին նշում է նաև, որ ունի տեղեկատվության այն մասին, որ իր որդու հետ հաշմանդամության կարգի կզրկվեն ավելի քան 500 շահառու: Քանի որ ըստ քաղաքացու տեղեկությունների կա ներքին որոշում կրճատելու 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած անձանց սոցիալական երաշխիքները:


ՀՀԿ Հանրային ընդունարան այս խնդրով դիմել են այլ քաղաքացիներ ևս։ Բողոքարկումներն ընթացքի մեջ են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր