ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի, կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ»          Գյումրի քաղաքում տնակ է այրվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն       18-ամյա Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխվել է Աբովյան ՔԿՀ    

06 սեպ 2022 15:32

Ադրբեջանի այս գործելաոճը ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը. ՀՀ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կրկին անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությանը.


«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: 


Այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը։


ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ավելին` ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից նախօրեին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր