Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

07 սեպ 2022 12:10

Բամբասանք, քֆուր, ոչնչով չհիմնավորված ախմախ թեզեր.Ի՞նչը կարա ավելի վատ լինի, քան փաստը, որ ոմն Դոգ հանրային կարծիք ա ձեւավորում քո երկրում

Ի՞նչը կարա ավելի վատ լինի, քան փաստը, որ ոմն Դոգ հանրային կարծիք ա ձեւավորում քո երկրում։ Թվում ա թե ավելի վատ բան չի կարա լինի մեդիա տիրույթում։ Բայց կա:

Armenia TV -ի եթերում նոր սերիալ են սկսել, որտեղ սյուժեն ձևավորող առանցքային գործոնը հերոսուհու կուսությունն ա։ Այսինքն դրա բացակայությունը։ Դրաման կայանում ա նրանում, որ հերոսուհին դրա մասին coming out ա անում , հարսանիքի առաջին գիշերը, բայց ամեն ինչ էդքան հեշտ չի։

Պարզվում ա, ինքը փոքր ժամանակ տանիքից ընկել ա ապակիների վրա։ Դրանից հետո հորքուրը հասել ա օգնության ու առաջին բանը ի՞նչ ա արել, իհարկե բժշկի ա տարել։ Բայց վնասվածքաբանի փոխարեն հորքուրը տարել ա գինեկոլոգի մոտ, որը «սպռավկա» ա տվել այն մասին, որ աղջիկը զրկվել ա կուսությունից տանիքից շուշեքի վրա ընկնելու պատճառով (աստվածներ)։ Հորքուրն էլ ասել ա «էս թուղթը աչքիդ լույսի պես կպահես»։

Թարսի պես հորքուրը մի քիչ դեբիլոտ ա եղել։ Ինքը տենց խորհրդավոր բժիշկի տեղ ա իմացել, որը հստակ կարողանում ա հասկանա ո՞նց ա աղջիկը զրկվել կուսությունից ու մի հատ էլ թուղթ ա գրում տալիս, փոխանակ հորքուրին զսպաշապիկ հատցնի ու զանգի հոգեբուժարան։ Բայց հորքուրը թարսի պես թուղթը ոչ xerox ա արել, ոչ էլ ֆոտո, տենց տվել ա իրենից դեբիլոտ աղջկան, որն էլ թղթի գոյության մասին պատմել ա (երևի էլի, թե չէ նա ո՞րտեղից գիտի) ընկերուհուն։

Ընկերուհին էլ թուղթը վառել ա, հիմա սենց, ամուսնության առաջին գիշերը խեղճ աղջիկը առանց փաստաղթերի չի կարողանում ռաստամոժկեն անցնի։ Դե մենք արդեն նշեցինք, որ ինքը դեբիլոտ ա, դրա համար քյառթուու տղա ա ընտրել հետը ամուսնանա ու որոշել ա, որ ահագին լավ միտք ա հենց վերջին պահին coming out անի ու թուղթն էլ հանի ցույց տա (հա ինքն էլ չի թվայնացրել), բայց դե արի ու տես, որ սենց վիճակում ա հայտվել։

Սա անոնսը նայելուց եմ տեսել։ Մեկը տենց կարճ հատված էր դրել, նայեցի, ուզում էր սիրտս խառներ, մեկ էլ հիշեցի, որ դրա հանրային պահանջը մեծ ա։ Ստեղ ընդհանրապես էն թեման չի, որ չի կարելի նման աղբ թողնել եթեր բան։ Չէ, սերիալի ստեղծողները լավ էլ հասկանում են, որ կուսաթաղանթը մեծ պահանջարկ ունեցող թեմա ա ու ռեյտինգները լինելու են։ Կա պահանջարկ, կա առաջարկ։

Նույնն էլ Դոգն ա։ Ժողովուրդը բամբասանքի, քֆուրներով համեմված ու ոչնչով չհիմնավորված ախմախ թեզերի մեծ սպառում ա ապահովում։ Դոգն էլ կոնտենտը տալիս ա։ Իսկ ի՞նչի ա ժողովուրդը տենց բաներ սիրում։ Դե պետության ու պետական քարոզչության ու կրթական ապարատի սնանկության պատճառով Դոգն ու կուսաթաղանթը հաղթում են մրցակցությունը։ Հասարակության որակը չես բարձրացնում, ինքը սկսում ա կիսաբաց լուսամուտներ նայելով դեգրադացվել։
 
Վազգեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր