Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 սեպ 2022 13:28

Զառանցանք է․ Պուտինը՝ «Հյուսիսային հոսքը»որպես էներգետիկ զենք օգտագործելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է անվանել ՌԴ-ի հասցեին մեղադրանքները՝ «Հյուսիսային հոսք» գազատարը որպես էներգետիկ զենք օգտագործելու վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է` ելույթ ունենալով Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
««Հյուսիսային հոսք 1-ը» հիմա փաստացի փակ է։ Բոլորն ասում են․«Այ, Ռուսաստանն էներգետիկ զենք է օգտագործում»։ Հերթական անհեթեթությունն է և զառանցանքը։ Մենք ի՞նչ զենք ենք օգտագործում։ Մենք որքան պետք է՝ մատակարարում ենք մեր գործընկերներին․որքան հայտը ներկայացնում են, այդքան էլ կատարում ենք։ Մենք հո ինչ-որ տեղ օդ չենք մատակարարում, այլ հայտերով։ Հայտը եկել է՝ կատարում ենք»,-ասել է նա։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Լեհաստանն ու Ուկրաինան ինքնուրույն փակել են գազամուղը, դա նրանց որոշումն է։

«Ինչ է տեղի ունեցել․Ուկրաինայով անցնող գազատարի երկու գիծ կա, Ուկրաինան վերցրել և իր նախաձեռնությամբ փակել է մի գիծը՝ դրա վրա վերահսկողության բացակայության մտացածին պատրվակով։ Իրենք են փակել։ «Յամալ-Եվրոպա» երկրորդ խողովակաշարային համակարգն անցնում է Լեհաստանով, Լեհաստանը վերցրել ու պատժամիջոցներ է դրել այդ գազատարի վրա։ Մե՞նք ենք դա արել, ինչ է։ Լեհերն են փակել»,-ընդգծել է ՌԴ նախագահը։
Արևելյան տնտեսական համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 5-8-ը, Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի՝ Վլադիվոստոկի Ռուսսկի կղզում գտնվող մասնաշենքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր