Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքները          Հուլիսի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տառապելով մեծամոլության սինդրոմով, Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը    

07 սեպ 2022 16:17

Տարեցտարի Դեբեդը խորանում է դեպի Հայաստանի տարածք, իսկ հայ սահմանապահները արգելում են Դեբեդում լողալ

Տարեցտարի Դեբեդը խորանում է դեպի Հայաստանի տարածք, իսկ հայ սահմանապահները արգելում են Դեբեդում լողալ


ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը Բագրատաշի տարածքում, Դեբեդ գետում, որպես սահմանային գոտի, արգելել է լողանալը։ Դեբեդում ձկնորսություն անելու համար Բագրատաշենի բնակիչները պետք է նախապես դիմեն սահմանապահ ծառայություն, որը կարող է թույլատրել գետի ափի որոշակի հատվածում, որոշակի ժամանակահատվածում ձկնորսություն անել։ Այն, որ Դեբեդի աջ՝հայկական ափը մեծ քարերով, կամ՝ գաբիոններով չամրացնելու հետեւանքով այդ հատվածում պետական սահման համարվող Դեբեդի հունը վերջին տասնամյակներում մեծ չափով տեղաշարժվել է դեպի աջ, Հայաստանի Հանրապետության տարածքը զգալի չափով նվազել է , սահմանապահ ծառայությանը կարծես թե չի մտահոգում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր