Հունվարի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ       Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են    

08 սեպ 2022 13:10

ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունները ծայրահեղ լղոզված են, մինչդեռ ադրբեջանական կողմը հստակ նշում է կրակոցների օջախները

Լրագրող Գևորգ Թոսունյանի գրառումը․ «Հայաստանի ՊՆ-ի հաղորդագրությունները սահմանային կրակոցների մասին ծայրահեղ լղոզված են, ծնողների ու հանրության շրջանում՝ խուճապ առաջացնող։ Այսօրվա լարվածության մասին հաղորդագրությունում նշվում է, որ ադրբեջանցիները կրակել են «հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ», այս ուղղությամբ տասնյակ դիրքեր կան կամ ավելի շատ, պատկերացրեք ծնողների վիճակը կարդալուց այս տեղեկատվական «փնթիությունը»։ Մինչդեռ ադրբեջանական կողմը հստակ նշում է կրակոցների օջախները, ընդ որում՝ մեր հայկական բնակավայրերի դեպքում օգտագործում ադրբեջանական տաղանունները։ Քարոզչական տեսանկյունից նրանք շեշտում են, որ կրակոցը եղել է գյուղերի ուղղությամբ, նշում են գյուղերի անունները: Հաղորդում են նաև հրաձգության ժամերը։ Հայաստանի ՊՆ-ն, ըստ էության, հավե՞ս չունի նորմալ հաղորդագրություն տարածել, եղածից մի բան քոփի-փաստ են անում ու ղրկում լրատվամիջոցներին։ Ի դեպ, ադրբեջանական ՊՆ-ն նաև նշում է մի ուղղություն, որի մասին խոսք չկա ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։ Մի խոսքով՝ գործելաոճը փնթի է։ Եթե համաձայն չեք հետս, վերցրեք ու համեմատեք ադրբեջանական ՊՆ-ի հաղորդագրությունների հետ, կհասկանաք, որ չեզոք մեկի համար ադրբեջանական ՊՆ-ի հաղորդագրությունն ավելի վստահելի է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր