Այս հերոս տղան համարվում է անհետ կորած.ադրբեջանական մեդիատիրույթում հրապարակվել է դեռեւս 2021 թվականի նոյեմբերի 23-ին, իսկ ՊՆ-ն արձագանքում է այսօր
Այս հերոս տղան համարվում է անհետ կորած։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութում երեւացող հայ զինվորի նկարը, որը հրաժարվել էր հանձնվել ադրբեջանցիներին։
«Բոլորը փնտրում են այս զինվորին, ով մի ձեռքում ինքնաձիգը, մյուսում նռնակը՝ չհանձնվեց թուրքին։
Այդ կադրերը ադրբեջանական մեդիատիրույթում հրապարակվել են դեռեւս 2021 թվականի նոյեմբերի 23-ին։
Պաշտպանության նախարարությունն այսօր արձագանքել է, որ դեռ չեն կարողանում նույնականացնել զինվորին, իսկ այլ աղբյուրներ պնդում են, որ նա անհետ կորած է։
Ըստ նիկոլական վիճակագրության՝ այս պահին ունեն 303 անհետ կորած եւ եւս 100 դի, որ պահվում է դիահերձարաններում՝ նույնականացված չէ։
Եւ քանի որ մինչ այսօր այս իշխանությությունը չի հրապարակել զոհված տղաների անունները, միանշանակ է, որ թե՛ զոհերի եւ թե՛ անհետ կորածների թիվը շատ ավելի մեծ է։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հնարավորինս պարզեցրել է տղայի նկարը։
Գուցե հարազատները ճանաչեն»,-գրել է նա։